News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հույս ունի բանակցություններ անցկացնել Հյուսիսային Կորեայի հետ միջուկազերծման մասին այն բանից հետո, երբ Փհենյանը նախազգուշացրել է, որ ԱՄՆ եւ Հարավային Կորեայի զորավարժությունները կարող են ազդել երկխոսության վերսկսման վրա, տեղեկացնում է AFP-ն։

Փհենյանն ակնարկել է, որ կարող է անգամ վերանայել զորավարժությունների ժամանակ միջուկային փորձարկումների մորատորիումը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ լավատես կմնա երկու երկրների առաջնորդների ստանձնած պարտավորությունների հարցում՝ նրանց հունիսյան եւ փետրվարյան գագաթաժողովներում։

«Մեր տեսակետից մենք հույս ունենք, որ ոչ ոք չի փորձի արգելակել նախագահ Թրամփի եւ նախագահ Կիմի՝ առաջընթացի հասնելու կարողությունը պարտավորությունների կատարման հարցում»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսը։ «Իհարկե, մենք անհամբերությամբ սպասում ենք այդ բանակցությունների վերսկսմանը, որպեսզի առաջընթացի հասնենք այդ պարտավորությունների կատարման հարցում»։

Հարավային Կորեայի կառավարությունն ասել է, որ սպասում է բանակցությունների շարունակմանը եւ հույս ունի, որ դրանք կբերեն «գործնական առաջընթացի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ