News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 18 քրեական գործ: Հատկանշական է, որ դրանցից 11-ը կամ 61 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 7-ը կամ 39 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում: Այս տվյալները փաստում են, որ Սյունիքի մարզի բնակչությունը շարունակում է ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 11-ն արձանագրվել են տեղական ինքնակառավարման և պետական կառավարման,  4-ը՝ սոցիալական ապահովության և 1-ական՝ կրթության, անտառների պահպանության և ջրօգտագործման ոլորտներում:

Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 38 քրեական գործեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31-ի փոխարեն: Նշված 38 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ, այդ թվում՝ Սյունիքի մարզի մի շարք համայնքների /Վերիշեն, Օխտար, Ներքին Խնձորեսկ, Մեղրի/  ղեկվարներ, «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱ կազմակերպության տնօրեն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության ծառայող, Սիսիանի, Մեղրիի և Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մասնագետներներ, «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակից և  այլն:

Առավել շոշափելի արդյունքներ են արձանագրվել քրեական պատասխանատվության ապահովման, մեղադրական դատավճիռների կայացման առումով: Մասնավորապես, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 5 գործ՝ 6 անձի վերաբերյալ, ապա 2019թ. նույն ընթացքում՝ 7 քրեական գործ (40 տոկոսով ավելի)՝ 11 անձի (83.3 տոկոսով ավելի) վերաբերյալ։ Ընդ որում՝ եթե 2018թ. նշված ժամանակահատվածում նույն ընթացքում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել են նշված բնույթի 3 քրեական գործ՝ 10 անձի վերաբերյալ, ապա այս տարվա առաջին վեց ամիսներին՝ 9 գործ՝ (3 անգամ ավելի) 13 անձի (30 տոկոսով ավելի) վերաբերյալ:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ավարտված նյութերով և քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 7.8մլն ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 2.411.250 ՀՀ  դրամը։ Նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 6.8մլն ՀՀ դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է 1.8մլն ՀՀ դրամը:

Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Սյունիքի մարզի դատախազի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետին ներկայացվել է 2 միջնորդագիր:

Միջնորդագրերից մեկում բարձրացված հարցերը քննարկվել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետերի մասնակցությամբ, վերջիններիս ուշադրությունն է հրավիրվել արձանագրված խախտումների և քաղաքացիներրի հետ հարաբերություններում աշխատակիցների անթույլատրելի վարքագծի վրա և խստագույն պահանջ  ներկայացվել՝ հետագայում այդպիսի վաքագիծը բացառելու համար, իսկ մյուս միջնորդագրի քննարկումն ընթացքի մեջ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ