News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Մենք ամեն տարի 1 մլրդ 500 մլն խորանարդ մետր ջուր ենք «տեղափոխում» Արարատյան դաշտից Ադրբեջան՝ 9 մետրով նվազեցնելով ստորգետնյա ջրերի մակարդակը եւ բարձրացնելով ոռոգման նորմերը։ Այս մասին Ազգային ժողովում, «Սեւանա լճի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» աշխատանքային բանավեճի ընթացքում, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հուլիսի 17-ին ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։

Միեւնույն ժամանակ, այսօրվա դրությամբ 22 հազար հեկտար տարածք գտնվում է ամայացման սպառնալիքի տակ, քանի որ ջրի ճնշման գոտին փոքրացել է։ «Ինչո՞ւ ենք մենք այդքան շատ ջուր տալիս Արարատյան դաշտից։ Որեւէ մեկին հետաքրքրո՞ւմ է այս հարցը։ Հատկապես եթե վերցնենք, ասենք, ՀԿ-ները, չէ՞ որ նրանք բոլորն էլ գիտեն, թե ինչ վիճակի ենք մենք հասցրել Արարատյան դաշտավայրը»,- դժգոհել է Ջավադյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ