News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի նահանգի դատախազությունը հանել է դերասան Քեւին Սփեյսիի մեղադրանքները, որին վերագրում էին սեռական ոտնձգություններ հաղորդավարուհի Հեզեր Անրուի 18-ամյա որդու հանդեպ։ Երիտասարդը պնդում էր, որ Սփեյսին նրա հանդեպ ոտնձգել է 2016-ին Նանտակետ կղզու ռեստորանում, տեղեկացնում է BBC-ն։

Ենթադրյալ տուժողը պատմել է, որ երեք տարի առաջ դերասանը նրան ալկոհոլ է խմեցրել, ինչից հետո ռեստորանում սկսել է անվայել պահել իրեն։ Արդյունքում՝ Սփեյսիին մեղադրել են սեռական գործողությունների եւ վիրավորական պահվածքի մեջ։ Դերասանը մեղքը չի ընդունել։ Դատական լսումների ժամանակ Սփեյսիի պաշտպանությունն ասել է, որ երիտասարդի սմարթֆոնից, որտեղ պահպանվել էին գրառումներն ու հաղորդագրությունները, որոնք ներկայացվել են որպես մեղադրանքի ապացույցներ, տվյալների մի մասը հեռացվել է, ինչն ինքնին հանցագործություն է։

Դատավորը պահանջել է ներկայացնել սմարթֆոնը, բայց տղայի փաստաբաններն ասել են, որ հեռախոսը կորել է։

Այդ ժամանակ դատավորը ցուցմունքներ տալու համար կանչել է հենց տուժածին, բայց նա վկայակոչել է ԱՄՆ Սահմանադրության հինգերորդ լրացումը, որը թույլ է տալիս վկայություն չտալ սեփական անձի դեմ։

Ի պատասխան՝ Սփեյսիի իրավաբաններն առաջարկել են դադարեցնել գործը թույլ տրված խախտումների պատճառով։ Դատախազությունը որոշել է հանել դերասանի մեղադրանքները։

Սփեյսիին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ մի քանի երկրներում. #MeTo շարժման ալիքի վրա այդ մեղադրանքները ձեռք են բերել լայն արձագանք եւ վատ են անդրադարձել դերասանի կարիերայի վրա։ Բայց դրանցից ոչ մեկը, Նանտակետ կղզու գործից բացի, առայժմ դատարան չի հասել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ