News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 17
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Աթենքը Վաշինգտոնից «կապի մաքուր գիծ» է խնդրել Թուրքիայի հետ «խնդիրների» առաջացման դեպքում։ Այս մասին ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Վաշինգտոնում հանդիպումից հետո, տեղեկացնում է Ekathimerini-ն։

Դենդիասն ասել է, որ «երջանիկ» է, որ իր առաջին հանդիպումներից մեկը որպես արտգործնախարար եղել է Պոմպեոյի հետ, որի հետ քննարկել է նաեւ ռազմավարական երկխոսությունը երկու երկրների միջեւ եւ դրա հետագա խորացման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ նա Պոմպեոյին հրավիրել է մասնակցելու ռազմավարական երկխոսությանը, որը տեղի կունենա Աթենքում։

Զրուցակիցները նաեւ քննարկել են տարածաշրջանային էներգետիկ իրադարձությունները եւ եռակողմ համագործակցությունը Հունաստանի, Իսրայելի եւ Կիպրոսի միջեւ, որին աջակցում է ԱՄՆ-ը։

Իր կողմից՝ Պոմպեոն իր Թվիթերում նշել է, որ «Հունաստանը կայունության հենարանն է Արեւելյան Միջերկրածովում եւ Բալկաններում եւ ՆԱՏՕ կարեւոր դաշնակիցը»։ «Մենք անհամբերությամբ սպասում ենք  սերտ համագործակցության շարունակմանը՝ տարածաշրջանում կայունությանը եւ բարգավաճմանն աջակցելու նպատակով»,- ավելացրել է նա։

Վաշինգտոնի համար ամենահրատապ խնդիրը Համագործակցության համաձայնագրի շարունակումն է երկու երկրների միջեւ փոխադարձ պաշտպանության ոլորտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել