News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տարօրինակ բան է կատարվում։ Մարդիկ սկսել են կարծել, թե իրենց ամեն բան թույլատրված է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով իրավիճակն Իջեւանում։

Պատգամավորի խոսքով՝ մարդիկ, մասնավորապես, սկսել են կարծել, որ այն մեթոդները, որոնք կիրառվել են հեղափոխության ժամանակ, կարող են կիրառվել նաեւ հետո, իրենց անձնական շահերն առաջ մղելու համար։ «Այսինքն, եթե հեղափոխության ժամանակ նրանց թույլ էին տալիս շրջափակել փողոցները, խախտել օրենքները եւ չենթարկվել իշխանություններին, ապա հիմա ոմանք որոշել են, որ կարող են մշտապես դիմել նման մեթոդների»,- փաստել է Գորգիսյանը։

Խորհրդարանականը նշել է, որ Իջեւանում մենք, ըստ էության, դարձել ենք դժգոհության նման արտահայտման վկաները տեղի բնակչության կողմից, որը դեմ է կառավարության նախաձեռնությանը՝ արգելել ապօրինի ծառահատումն ամբողջ հանրապետությունում։ Միեւնույն ժամանակ, խորհրդարանական խմբակցության քարտուղարը նկատեց, որ ոստիկանության աշխատակիցների հանդեպ կիրառվել է բռնություն, ինչը անհանդուրժողության վկայություն է։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի գործող իշխանությունները, ընդդիմություն եղած ժամանակ, դեմ էին ոստիկանության կողմից ցուցարարների հանեպ բռնության եւ ոժի կիրառմանը՝ նկատելով, որ իշխանության նման դիրքորոշումը բողոքողներին իրավունք չի տալիս «քարեր նետել» ոստիկանների կողմը։

«Շատ հավանական է, որ ոստիկանության անգործությունը եւ զսպվածությունը, որը ցուցաբերվել է նրա կողմից, ոմանք կարող են ընկալել որպես թուլության դրսեւորում եւ առիթ դառնալ նման գործողությունների թվի ավելացման համար մարզերում, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել ավելի լուրջ եւ տխուր հետեւանքների։ Բայց ինձ թվում է, որ եթե այս ամենը շարունակվի, ոստիկանությունը ստիպված կլինի ուժ կիրառել»,- ասել է Գորգիսյանը։

Պատգամավորը չի բացառել, որ այս ամբողջ իրավիճակից կարող է օգտվել նաեւ ոչ խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես՝ հանձինս Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների, որոնք կարող են մեղադրել գործող իշխանություններին երկակի ստանդարտների կիրառման մեջ, քանի որ այն նախկինի պես կոշտ քննադատում է նախկին իշխանություններին հենց ուժի կիրառման մեջ բողոքողների հանդեպ։ «Ի վերջո, օրենքն ու կարգը պետք է վերականգնվեն, եւ օրենքը պետք է գործի։ Իրավակարգի խախտումը չպետք է նորմ դառնա։ Չի կարող պետության ամենօրյա կյանքը սահմանակցվել հեղափոխականին»,- ասել է խորհրդարանականը՝ ավելացնելով, որ իշխանությունը պետք է փորձի պայմանավորվել քաղաքացիների հետ։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցների, որոնք փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, եւ ոստիկանության միջեւ հուլիսի 17-ի երեկոյան տեղի են ունեցել բախումներ։ Ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, իսկ ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել նրանց։ Նրանք պահանջում են իջեցնել անտառահատման թույլտվության սակագինը։ Բախումների փաստով հարուցվել է քրեական գործ, 13 մարդ կալանվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ