News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակն Իրանի շուրջ։

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են իրավիճակը, որն ստեղծվել է Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ դուրս գալուց հետո։ Երկու կողմերն ընդգծել են, որ ԳՀՀԾ-ն Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման եւ միջուկային չտարածման ռեժիմի պահպանման կարեւոր գործոն է։ Նշվել է բոլոր պետությունների ջանքերի համախմբման նպատակահարմարությունը, որոնք շահագրգռված են համապարփակ ծրագրի պահպանման գործում։

Կողմերը  քննարկել են նաեւ իրավիճակը Սիրիայում՝ ընդգծելով քաղաքական կարգավորման հասնելու եւ զինված հակամարտության հետեւանքները հաղթահարելու սկզբունքային նշանակությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են ներուկրաինական հակամարտության լուծման հեռանկարները։ Պատրաստակամություն է հայտնվել ակտիվացնելու համատեղ աշխատանքն այս ուղղությամբ, այդ թվում «նորմանդական ձեւաչափի» շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ