News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կամ ինձ եմ սպանելու, կամ երեխայիս տանողներին. որդիս մինչեւ իրիկուն պետք է տանը լինի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողներին ասաց Իջեւանի երեկվա բախումից հետո ձերբակալված Գարիկ Մելիքսեթյանի մայրը։

Նա պատմեց, որ իրենք երեկ Իջեւանում չեն եղել, գիշերը վերադարձել են, իրեն տղան ասել է, որ գնում է քաղաքում ման գալու. «Անցավ մի որոշ ժամանակ, զանգեցին, ասացին՝ տղայիդ տարել են։ Եթե 1 ժամից որդուս բաց չթողնեն, մարդասպանություն է լինելու»։

Մայրը պատմեց, որ իր որդին Իջեւանում տեղի ունեցած ցույցերին չի մասնակցել.«Իմ երեխուն փռել են, անտեղի տեղը տարել։ Մենք Հոկտեմբերյանի՝ Բամբակաշատ գյուղում ենք եղել։ Առավոտ ասեց՝ հելնեմ տեսնեմ էս ի՞նչ ա եղել, մեկ էլ ինձ ասացին՝ երեխուդ տարան, զանգում էի անհասանելի էր»։

Մայրն ասաց, որ հիմա ուզում է գնալ ոստիկանության բաժին. «Կամ ինձ եմ սպանելու, կամ երեխայիս տանողներին, ուրիշ ոչ մի բան»։

Տպել
Ամենաշատ