News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը դեմ է երկու երկրների երկխոսությանը խոչընդոտելու համար Վրաստանում արեւմտամետ ԶԼՄ-ների կիրառմանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի թղթակցի հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողն ասել է, որ ներկայացնում է «վրացական արեւմտամետ անկախ հեռուստաալիքը»:

«Ես կարծում էի՝ դուք վրացամետ եք»,- նկատել է ռուս նախարարը:

«Վրաստանում վերջին իրադարձությունների կապակցությամբ մեր դիրքորոշումն արդեն հնչեցրել են նախագահը, ԱԳՆ-ը: Ոչինչ չունեմ ավելացնելու: Մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ վրացի ժողովրդի հետ: Եվ մեզ դուր չեն գալիս տարբեր ԶԼՄ-ներ կիրառելու փորձերը, այդ թվում՝ «անկախ արեւմտամետ» ԶԼՄ-ները, որոն խոչընդոտում են վրաց-ռուսական համագործակցությանը»,- նշել է Լավրովը:

Հիշեցնենք,  որ հուլիսի 8-ից ուժի մեջ է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որի համաձայն՝ ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է չվերթներ (այդ թվում՝ կոմերցիոն) իրականացնել դեպի Վրաստան: Ինչպես նաեւ ուժի մեջ է մտել ՌԴ տրանսպորտի նախարարության որոշումը՝ կապված ՌԴ տարածքում վրացական ավիաընկերությունների չվերթների դադարեցման հետ:

Թռիչքների ժամանակավոր արգելքից մեկ օր առջ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում ՌԴ նախագահի հասցեին վիրավորանք հնչեցրեց հաղորդավար Գեորգի Գաբունիան: Ավելի ուշ ՌԴ Պետդուման դիմեց կառավարությանը՝ առաջարկով տնտեսական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ, սակայն Պուտինը հայտարարեց, որ պատժամիջոցներ չի սահմանի՝ «վրացի ժողովրդի հանդեպ իր հարգանքի պատճառով»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ