News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 28
USD
478.49
EUR
523.13
RUB
7.28
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Թեհրանն ԱՄՆ-ի կողմից իրանական անօդաչու թռչող սարքի ենթադրյալ խոցման մասին տեղեկություն չունի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան պնդումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նման տեղեկություն չունենք, որ այսօր անօդաչու թռչող սարք ենք կորցրել»,- ասել է նա:  

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում իրանական անօդաչու թռչող սարք են խոցել:

«Անօդաչու թռչող սարքն ամիջապես ոչնչացվել է»,- հայտնել էր Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել