News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանը մաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Գարեգին Բ կաթողիկոսին, որտեղ բարձրաձայնում է ասորական եկեղեցին հայ քահանայի կողմից զավթելու դեպքի մասին:

Բաց նամակում մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն Վարչապետ

18․06․2019 թ․ դիմել էինք Ձեզ՝ իբրեւ վերջին հնարավորություն՝ լուծելու ասորական եկեղեցու եւ մատուռի` հայ քահանայի կողմից զավթելու հարցը։

Սակայն այսօր 18․07․2019 թվականն է, եւ Ձեր կողմից ոչ մի արձագանք չկա, իսկ տեր Միքայել քահանա Նուրիջանյանն իր տիկնոջ հետ (որը հանդիսանում է Դիմիտրով գյուղի դպրոցի տնօրեն) այսօր ասորական եկեղեցում այրում էին ասորական իկոնաները, մեր խաչը, իսկ մյուս խաչը մի անկյունում էր գցած (հետագա գործողություններից տեղյակ չենք) եւ այլ։

Նա փորձ է կատարում ոչնչացնել այդ եկեղեցու՝ ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը, սակայն դա հնարավոր չէ, քանի որ գոյություն ունեն նաեւ պատմական փաստաթղթեր։

Այժմ պատկերացրեք, թե հայ ժողովուրդը՝ ի դեմս տեր Միքայել քահանա Նուրիջանյանի եւ իր տիկնոջ, որ ազգին են նմանվում, իսկ Հայաստանի իշխանությունը եւ Հայ Առաքելական Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այդ կապակցությամբ լռում է։

Եթե ճիշտ ենք հասկանում, այդ ամենը ոչնչացնելու հրահանգը տեր Միքայել քահանա Նուրիջանյանը ստացել է Հայաստանի իշխանությունից եւ Հայ Առաքելական Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Քանի որ մենք Ձեզանից պատասխան չենք ստացել, ինչը հիմա դարձել է սովորական երեւույթ, ապա հուլիսի 22-ից մենք դիմելու ենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատներ եւ ասորական բոլոր միջազգային կազմակերպություներին այն հայտարարությամբ, որ Հայաստանում, բավական չէ զավթում են ասորական եկեղեցիները, նաեւ ոչնչացնում են ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը։

ԴՈՒՔ ԹՈՒՅԼ ԵՔ ՏԱԼԻՍ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎԻ ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ ԱՍՈՐԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ։

Տպել
Ամենաշատ