News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Չքնաղ գետում (Զորագետի վտակ) հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ նախագահ  Մանյա Մելիքջանյանը:

«Սոս Զորագետ՝

Ոսկու հանքի թափոնները լցվում են գետը:

Լոռու մարզի Չքնաղ գետում (Զորագետի վտակ) հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ.

Ստեփանավան քաղաքի բնակիչները ահազանգել են «Լոռե էկո-ակումբ» ՀԿ` պատմելով, քաղաքի մոտ գտնվող Ձորագետ գետի վիճակը օրեցօր վատանում է:Նրանք նշում են , որ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը թույնել է մոտ երկու կիլոմետր Զորագետ գետի տարածքը: Նշված տարացքում տեղացիներն մեծ քանակությամբ սատկած ձկներ են հայտնաբերել: Գործարանն ամբողջական չի աշխատում, սակայն էլի մեծ չարիք է չքնաղ Լոռվա աշխարհի համար:

Բնակիչների համոզմամբ, պատճառը Արմանիսում գործող ոսկու հանքից արտահոսող կեղտաջրերն են, որոնք լցվում են գետը: Տեղացիներն ասում են, որ ձկների սատկելու պատճառը Արմանիս գյուղի վարչական տարածքում գործող ոսկու հանքի շահագործումն է, քանի որ այնտեղից դուրս եկած կեղտաջրերը լցվում են գետը և իրենց սև գործն անում։

«Լոռե էկո-ակումբ» ՀԿ-ն նշում են, որ Ձորագետի խնդիրը նոր չէ, տարիներ շարունակ գետը աղտոտվում է Արմանիսի ոսկու հանքի բաց եղանակով շահագործման հետևանքով: Հանքավայրը, ինչպես նաև ոսկու ֆաբրիկան տեղակայված են բնակավայրերին շատ մոտ: Բնակիչները տարիներ շարունակ բարձրացնում են ձեռնարկության գործունեությունը հասարակական մոնիտորինգի ենթարկելու հարցը:

Վերը նշված խնդիրը լուծելու նպատակով «Լոռե էկո-ակումբ» ՀԿ-ն դիմել է Շրջակա միջավայրի նախարարության թեժ գիծ սույն բարբարոսությունը դատապարտելու , պատժելու և պատասխանատվության ենթարկելու պատկան մարմինների ներկայացուցիչների:

Փրկեք մեր քաղաքի ապագան»- գրել է նա:

Տպել
Ամենաշատ