News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ամբոխը դաժան հաշվեհարդար է տեսել տղամարդու հետ, որը մեղադրվում էր սիրամարգերի սպանության մեջ, տեղեկացնում է NDTV-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Մադհյա-Փրադեշ նահանգի Լասուդիա-Աթրի գյուղում։ Զոհին, որին ճանաչել են որպես Հիրալալ Բանչադու, թողել են, որ մահանա ծանր վերքերից։ Տղամարդը հոսպիտալացվել է, բայց հետո նա մահացել է։

Նշվում է, որ հանցագործության կատարման մեջ կասկածվում է 10 մարդ, որոնցից 9-ը արդեն ձերբակալվել է։ Նշվում է, որ զոհի մոտ գտնվել է 4 սպանված սիրամարգ։

Այս ցնցող միջադեպը տեղի է ունեցել այն բանից երեք օր հետո, երբ երեք տղամարդու դաժանաբար ծեծել էին այծ գողանալու համար։

Սիրամարգերի որսը եւ դրանց սպանությունը արգելված են Հնդկաստանում օրենսդրական մակարդակով։ Այս հանցագործության կատարման համար նախատեսվում է 7 տարվա բանտարկություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խանութի հանդերձարանից բջջային հեռախոս հափշտակած կինը ներկայացել է ոստիկանություն
Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ին հագուստի խանութներից մեկի հանդերձարանից...
Առաջխաղացում ունենալու են միայն բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ու գրագետ ոստիկանները. ոստիկանապետի պաշտոնակատար
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում...
Արմեն Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի կայսերը
Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի...
Երեք օրում բացահայտվել է 127 հանցագործություն. Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 8 հետախուզվող
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից...
ՀՀ ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել Ճապոնիային
NHK-ի հաղորդմամբ՝ 49 մարդ է զոհվել, եւս 14-ն անհետ կորած է համարվում...
«Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահացել
Կեսարյան հատման ընթացքում ծնվել է զույգ երեխա…
Ֆոտոռեպորտաժներ