News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Հուլիսի 20-ին՝ Շախմատի միջազգային օրը, Հայաստանի ու Սփյուռքի 100-ից ավելի երեխաների ու պատանիների համար պատգամավորներ Մխիթար Հայրապետյանն ու Արտակ Մանուկյանը շախմատային մրցաշար էին կազմակերպել: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

«Շախմատային ծիծեռնակներ» անունը կրող փառատոնը նպատակ ուներ նպաստել մարզաձեւի զարգացմանն ու տարածմանը հանրապետությունում:

Ոգեւորությունը մեծ էր թե՛ մասնակիցների, թե՛ նրանց ծնողների ու պարզապես անցորդների շրջանում: Համընդհանուր ոգեւորությունից անմասն չմնացին նաեւ պատգամավորներն ու չափեցին ուժերը. շախմատասեր պատգամավորների թվում էին Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հովիկ Աղազարյանը:

Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով:

Մասնակիցներին երեկոյան պարգեւատրեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ հանձնելով պատվոգրեր ու նվերներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել