News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

Զինված ուժերում տարվա կտրվածքով միջադեպերի նվազում կա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա նշեց, որ այս դեպքում վիճակագրությունն ամենաանշնորհակալ մոտեցումն է, որ կարելի է ցուցաբերել, որովհետեւ ցանկացած մեկ զինծառայողի, գործընկերոջ մահը անվերականգնելի է եւ բարոյապես բոլորի վրա ազդում է:

«Կարող եմ ասել, որ ունենք որոշակի նվազում, բայց նաեւ ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու տվյալ զինծառայողի հոգեվիճակը:

Պետք էր շատ ավելի աշխատել, հանձնարարությունները տրված են, ավելին չեմ կարող ասել, քանի որ նախաքննություն է ընթանում»,-ասաց Տոնոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ