
Իսրայելի հարավում պեղումների ժամանակ հնագետները հայտանբերել են շատ վաղ ժամանակաշրջանի մզկիթի ավերակներ, որը թվագրվում է մ. թ. VII-VIII դարերի:
Այն կառուցվել է արաբների կողմից Իսրայելը գրավելուց քիչ հետո (636 թվական): Այնտեղ հայտանբերվել է նաեւ բյուզանդական դարաշրջանի (VI-VII դդ) ֆերմա: Մասնագետների խոսքով՝ հայտնաբերված համալիրները բյուզանդական եւ արաբական գերիշխանության միջեւ անցումային ժամակաշրջանի հիանալի օրինակ են: Հնագետները նաեւ նշել են գտածոյի հազվագյուտությունը:
Պեղումների ղեկավարներ Շահար Ցուռ եւ Ջոն Սելիգմանը Jerusalem Post-ին պատմել են.
«Փոքրիկ, գյուղական մզկիթ. սա իսլամական դարաշրջանի շատ հազվագյուտ գտածո է անգամ Մերձավոր Արեւելքի համար, իսկ Բեեր Շեվա շրջանում նախկինում ոչ մի նման բան չեն գտել:
Մեզ հայտնի են նաեւ մեծ մզկիթներ Երուսաղեմում եւ Մեքքայում, սակայն ֆերմերների համար փոքրիկ աղոթատեղիները չափազանց արտասովոր են»: