News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մոսկվայի քաղաքային դատարանը 3 ամսով երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյանի քույրերի խափանման միջոցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ փաստաբան Ալեքսեյ Պարշինը հայտնել է, որ քննությունը կստուգի՝ արդյոք Միխայիլ Խաչատուրյանը բռնություն է կիրառել իր դստրերի նկատմամբ, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Պաշտպանի խոսքով՝ Խաչատուրյան քույրերի գործողությունները կստուգվեն ՌԴ ՔՕ 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ եւ սեռական բնույթի գործողությունների պարտադրանք):    

Մեծ արձագանք ստացած սպանությունը կատարվել է անցած տարվա հուլիսի 27-ին: Քննության վարկածով՝ 3 քույրերը 57-ամյա հորը սպանել են Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղու վրա գտնվող իրենց բնակարանում: Ձերբակալվածներին նախ տեղափոխել են մեկուսարան, բայց հետո մեղմել են խափանման միջոցը՝ մինչեւ «որոշակի գործողությունների կատարման արգելք»:

Հունիսի կեսին քննչական մարմինը Խաչատրյան քույրերին առաջադրել էր բոլոր հնարավոր որակումներից ամենածանր՝ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կատարված սպանության մեղադրանք: Աղջիկներին սպառնում է 8-ից մինչեւ 20 տարվա ազատազրկում գաղութում:

Փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ որակումն անփոփոխ է մնացել, չնայած հաստատվել է, որ քույրերն ապրել են «բազմամյա հոգեկան վնասվածքներ պատճառող պայմաններում»: Պաշտպանական կողմի կարծիքով՝ մի քանի տարի շարունակ աղջիկների հայրը՝ Միխայիլ Խաչատրյանը, դուստրերին պարբերաբար ծեծել է եւ «կիրառել սեռական բռնություն»: Պաշտպանական կողմը պնդում է, որ աղջիկները գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ