News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ-ն պարզել է այն մարդուն, որն առաջինն է հրապարակել թաքնված տեսախցիկով արված տեսանյութը Վրաստանի խորհրդարանի պատգամավորի անձնական կյանքից։ Այս մասին տեղեկացրել է Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրենի պաշտոնակատար Մամուկա Չելիձեն, հաղորդում է Sputnik-Գրուզիան։

Ենթադրվում է, որ խոսքը ութամյա վաղեմության ինտիմ բնույթի տեսանյութի մասին է, որտեղ պատկերված է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիան, դրանք ինտերնետում բաց հասանելիություն են ունեցել այս տարվա հունվարից։ ՆԳՆ-ն անմիջապես քրեական գործ է հարուցել անձնական կյանքի դեմ ոտնձգության փաստով, տեսանյութի հասանելիությունը հանվել է։

Հետաքննության ընթացքում կալանավորվել է 19 մարդ, բայց գլխավոր ֆիգուրանտին մեղադրանք ներկայացվել է հեռակա։

Վրաստանի ՆԳՆ-ն անուններ չի նշում, գլխավոր կասկածյալները նշված են անվանատառերով։ Քննությունը պարզել է, որ տեսանյութը 2019-ի հունվարին Հայաստանի ինտերնետի միջոցով տարածել է Վրաստանի քաղաքացի, ոմն Դ.Ա.։ Նա, իր հերթին, այդ տեսագրությունն ստացել է Ռուսաստանի քաղաքացի Մ.Դ.-ից Ֆեյսբուքի մեսենջերով։

Երկուսին մեղադրանք է ներկայացվել հեռակա, Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա որոշել է որպես խափանման միջոց ընտրել ձերբակալությունը։

Վրաստանի քաղաքացու մասին հայտնի է, որ ներկայում նա դատապարտված է սպանության համար Հայաստանի տարածքում։ Թե որտեղ է գտնվում Ռուսաստանի՝ գործով անցնող քաղաքացին, Վրաստանի ՆԳՆ-ն չի նշում։ Միեւնույն ժամանակ, նշվում է, որ քննությանը հաջողվել է գտնել նրա հետքը շնորհիվ հայկական իրավապահ մարմինների հետ համագործակցության։

«… Հայաստանի պատժի կատարման հաստատությունից առգրավվել է Դ.Ա.-ի բջջային հեռախոսը: Համալիր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տեսանյութը տարածվել է հենց այդ սարքից», - ասել է Չելիձեն:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի ՔՕ 157-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով. անձնական կան ընտանեկան գաղտնիքի, անձնական կյանքին վերաբերող տեղեկատվության կամ անձնական տվյալների նկատմամբ ոտնձգություն ( Հոդված 1. անձնական տեղեկատվության ապօրինի ստացում, պահպանում եւ տարածում, Հոդված 2. Դրա տարածումը Համացանցի միջոցով այս կամ այլ կերպ, այդ թվում սոցցանցերի միջոցով, զանգվածային հեռարձակման կամ այլ հրապարակային ելույթի ժամանակ, որը զգալի վնասի է հանգեցրել: Մեղադրյալներին մինչեւ 8 տարի ժամկետով ազատազրկում է սպասվում:

Ավելի վաղ այդ տեսանյութերը ներառված էին  այսպես կոչված սեքս սկանդալի ՝ վրացի քաղաքական գործիչների մասին վարկաբեկող նյութերի ստեղծման սխեմայի վերաբերյալ  աղմկահարուց քրեական գործի նյութերում: Խոսքը 2012-ին Վրաստանում՝ մինչեւ իշխանափոխությունըմ հյուրանոցներում եւ մասնավոր բնակարաններում թաքնված տեսախցիկով նկարահանումների մասին է:

2016-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր էր ճանաչել Վրաստանի ՆԳՆ-ի 5 նախկին բարձրաստիճան աշխատակիցներին, երկուսը հետախուզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ