News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բալթիկ ծովի հատակին լիտվացի գիտնականները հնագույն անտառ են հայտնաբերել, հաղորդում է Planet-today-ը՝ հղում անելով Science in Poland-ին:

Հետազոտողները վստահ են, որ անտառը 9 կամ 10 հազար տարեկան է:

Նշվում է, որ խոսքը խիտ անտառի մասին է, այսինքն, ըստ գիտնականների, ծովը «կուլ է տվել»  մի ողջ էկոհամակարգ:

Գիտնականները վստահ են, որ հնագույն անտառի հետազոտությունը թույլ կտա նոր տվյալներ ստանալ Սառցե դարաշրջանի մասին: Գիտնականները, մասնավորապես, հետաքրքրված են այդ ժամանակվա մարդկանց կյանքի հետ կապված բոլոր տեղեկություններով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ