News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվան եւ Անկարան Թուրքիայում Ս-400-երի տարրերի լիցենզավորված արտադրության շուրջ բանակցություններ են վարում: Այս մասին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այժմ այդ հարցով համագործակցության շարունակման շուրջ բանակցություններ են ընթանում»,- ասել է նա:

Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագիր էր կնքվել Մոսկվայում 2017թ. ապրիլին: Այն ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից ընկերության հետ կնքած ամենախոշոր պայմանագիրն է:

Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը մոտ 2,5 մլրդ դոլարի չափով 4 Ս-400 համակարգեր կմատակարարի Թուրքիային: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ