News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պարագվայում հարյուրավոր կաթոլիկներ թռչնափետուրներով հագուստներ են հագել, որպեսզի մասնակցեն սուրբ Ֆրանցիսկոս Սոլանոյի հիշատակին նվիրված միջոցառմանը։ Նա ունեցել է հրաշագործ հատկություններ, տեղեկացնում է AP-ը։

Էնբոսկադա գյուղում տեղի ունեցած տոնակատարությանը հարգանքի տուրք է մատուցվել Ֆրանցիսկոս Սոլանոյին, որը ծնվել է Իսպանիայում 1549 թվականին եւ մահացել Պերուում 1610-ին։ Նա սրբադասվել է 1726-ին։

Ծխական քահանա Մոդեստո Մարտինեսը տեղեկացրել է, որ ընդունված է կարծել, թե թռչունները երգել են սուրբ Ֆրանցիսկոս Սոլանոյի համար, երբ նա մահվան մահճում էր։ «Միանգամայն հավանական է, որ պատմությունը, եթե այն իրական է, ծխականներին հավատ է ներշնչել, որ սուրբ Ֆրանցիսկոս Սոլանոն թռչունների պաշտպանն է»,- ասել է նա։

Բայց ոչ մի հիշատակություն չկա այն մասին, որ սուրբը երբեւէ այցելել է Պարագվայ։

71-ամյա երաժիշտ Պեդրո Բալբուենան պատմել է, որ ավանդույթը մեծ տարածում է ստացել գյուղի բնակիչ Դոմինգա Մաչուկայի աշխատանքի շնորհիվ, որը քարոզել է սրբի կերպարը։ Նա նշել է, որ փետուրներն իրականում խորհրդանշում են գվայկուրու հնդկացիներին, որոնք հարձակվել են այլ ցեղերի եւ իսպանացի գաղութարարների վրա, որպեսզի վախեցնեն նրանց, եւ հենց այդ պատճառով էլ նրանք դադարել են անհանգստացնել նրանց»,- ասել է նա։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ