News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներն ասել է, որ ցանկանում է շարունակել բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ, բայց կոչ է արել դադարեցնել «սադրանքները» Փհենյանի կողմից նոր փորձարկումներից հետո, տեղեկացնում է AFP-ն։

Նախօրեին Հյուսիսային Կորեան ծով էր արձակել փոքր հեռահարության երկու հրթիռ, դա առաջին հրթիռային փորձարկումն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումից հետո հունիսի վերջին, որի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն աշխատանքային մակարդակով միջուկազերծման մասին երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ։

«Մենք ցանկանում ենք դիվանագիտական հարաբերություններ ունենալ Հյուսիսային Կորեայի հետ, եւ մենք շարունակում ենք կոչ անել հյուսիսկորեացիներին լուծել բոլոր հարցերը, որոնց մասին նախագահը եւ Կիմը խոսել են դիվանագիտության օգնությամբ»,- Վաշինգտոնում լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը։

Բայց այդ բանակցությունները դեռ չեն սկսվել, եւ Հյուսիսային Կորեան վերջերս նախազգուշացրեց, որ դրանք կարող են խափանվել Հարավային Կորեայի՝ զորավարժությունները չչեղարկելու պատճառով, որոնք նախատեսված են հաջորդ ամիս։

«Մենք կոչ ենք անում ձեռնպահ մնալ սադրանքներից եւ կատարել բանաձեւերի (ՄԱԿ Անվտանգության խորհրդի) պարտավորությունները»,- նշել է Օրթագուսը, որը հրաժարվել է ասել, թե արդյոք նա հրթիռային փորձարկումները «սադրանք» է համարում։

Մայիսին Փհենյանը նման արձակումներ էր կատարել, որոնք Թրամփն այն ժամանակ անվանել էր «շատ ստանդարտ բաներ», որոնք չեն ազդի Կիմի հետ իր հարաբերությունների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ