News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Էր Ռիադին այն մասին, որ Վաշինգտոնն աջակցում է իրեն, իսկ Սաուդյան Արաբիան «լավ դաշնակից է ամերիկացիների անվտանգությունն ապահովման գործում»: Սա էր նրա ուղերձը: Այս մասին Fox News-ին  տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող օրինագծին վետո դնելու մասին Թրամփի որոշումը:

Ըստ նրա, Թրամփը չափազանց հստակ էր: «Իրանի Իսլամական Հանրապետությունը իսկական սպառնալիք է, եւ սաուդցիները գործընկերներ են նրա դեմ դիմակայության հարցում: Մենք կշարունակենք անել ամեն ինչ նրանց հետ համագործակցելու համար»:

Ինչ վերաբերում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը  «վարչակազմը միջոցներ է ձեռնարկել»: «Մենք արձագանքեցինք ավելի քան մեկ տասնյակ պատժամիջոցներով, վիզայի սահմանափակումներով: Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկել: Մենք խոստացել էինք, որ հետաքննության շարունակմանը զուգընթաց  քայլեր ենք ձեռնարկելու», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ