News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ռուս-վրացական պատերազմն ավելի մեծ բացասական տնտեսական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, քան ապրիլյան պատերազմը: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս առումով շատ կարեւոր է, որ մեր անվտանգային համակարգն այնպես կառուցենք, որ հնարավորինս նվազագույնի հասցնենք այդ ազդեցությունը»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանը նաեւ հավելեց, որ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավելու են նաեւ Արցախի ներկայացուցիչներին, քանի որ այդ հարցը ակնհայտորեն վերաբերում է նաեւ Արցախին:

Հիշեցնենք, որ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն էր առաջարկել, որ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքներին պետք է ներգրավել նաեւ Արցախի ներկայացուցիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ