News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի կառավարությունը խորհուրդ է տվել խստացնել բազմաֆունկցիոնալ թվային պլատֆորմների հսկողությունը, ներառյալ Google-ն ու Facebook-ը, որպեսզի ապահովի արդարությունը մյուս մեդիա-ձեռնարկությունների հանդեպ եւ մարդկանց ապահովի իրենց անձնական տվյալների ավելի մեծ հսկողությամբ, տեղեկացնում է CNBC-ն։

Սպառողների մրցակցության եւ իրավունքների պաշտպանության ավստրալական հանձնաժողովը (ACCC) 18 ամիս հետազոտել է թվային որոնողական համակարգերի, սոցիալական ցանցերի եւ թվային կոնտենտի ագրեգատորների ազդեցությունը մեդիա շուկայի եւ գովազդային ծառայությունների վրա։

Նրա տվյալների համաձայն՝ Ավստրալիայում գովազդատուների ծախսած յուրաքանչյուր 100 դոլարի 47 դոլարը բաժին է ընկնում Google-ին, 24 դոլարը՝ Facebook-ին եւ 29 դոլարը մյուսներին։

Ֆինանսների նախարար Ջոշ Ֆրիդենբերգը համաձայնել է, որ կանոնները պետք է խստացվեն։ «Այդ ընկերությունները ամենաազդեցիկներից են, եւ դրանց պետք է պատասխանատվության կանչել, իսկ նրանց գործունեությունը պետք է ավելի թափանցիկ լինի»,- ասել է Ֆրիդենբերգը լրագրողներին։

Google-ը եւ Facebook-ը հայտարարել են, որ կքննարկեն հանձնարարականները կառավարության հետ։

ACCC-ն «անհավասարակշռություն» է հայտնաբերել Google-ի եւ Facebook- հետ մեդիա բիզնեսի բանակցային հարաբերություններում։ «Լինի մամուլ, ռադիո, թե հեռուստատեսություն, լրագրողների ստեղծած եւ մեդիա-ընկերություններին պատկանող կոնտենտը սոցցանցերում ու որոնողական համակարգերում արտացոլվում է հաճախ առանց համաձայնեցման, թե ինչպիսի տվյալներ եւ կոնտենտ է դրամայնացվում եւ տարածվում»,- ասել է Ֆրիդենբերգը։

ACCC-ն խորհուրդ է տալիս մշակել եւ հաստատել վարքականոններ, որպեսզի ապահովվի ձեռնարկությունների համար պլատֆորմների հասանելիությունը «արդարացի, հետեւողական եւ թափանցիկ հիմքի վրա»։

ACCC-ն նաեւ խորհուրդ է տալիս վարքականոն թվային պլատֆորմներին, որպեսզի սպառողները կարողանան իմանալ եւ հսկել, թե ինչ տվյալներ են հավաքվում եւ ինչպես են դրանք օգտագործվում։ Բողոքների համար կնշանակվի օմբուդսմեն։

ACCC-ն կստեղծի թվային շուկաների սեփական հատուկ ճյուղ  պլատֆորմների հետ աշխատելու համար։

Ավստրալիայի գործողությունները հաջորդել են ԱՄՆ Ատեւտրի դաշնային հանձնաժողովի որոշմանը՝ 5 մլրդ դոլարով տուգանել Facebook-ին կոնֆիդենցիալության խախտման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ