News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսական ռազմական տեխնիկայի եւ ՆԱՏՕ-ի տարբեր համակարգերի համատեղությունը լիովին հնարավոր է եւ կիրառվում է շատ երկրներում:

NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում  այս մասին ասաց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, որը կոչ է արել Թուրքիային չշահագործել ռուսական C-400 համակարգը:

Նրա խոսքով՝ Հունաստանն իր սպառազինությունում ունի С-300ПМУ1 հրթիռային համակարգերը, ընդ որում ՆԱՏՕ անդամ երկիր է:

«Ոչ ոք այս առիթով ոչ մի հիստերիա չսարքեց: Ինչու է С-400-ը բացառություն, ես դժվարանում եմ ասել: Կարծում եմ, այստեղ զուտ բիզնես է: Այսինքն ամերիկացիները բավականին երկար ժամանակ, դեռ մինչեւ Դոնալդ Թրամփը, խաղում էին այս կատակերգությունը՝ թույլ չտալով Թուրքիային դեռ այն ժամանակ չինական համակարգեր գնել, իսկ հիմա նրանք նեղսրտել են, որ Անկարան որոշել է գնել ոչ թե իրենց, այլ ռուսական համակարգերը:

Այժմ Վաշինգտոնն արդեն փաստացի նրանց պարտադրում է իր Patriot հակահրթիռային համալիրները, թեեւ արդեն շատ ուշ է»,-ասաց Խրամչիխինը: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ С-400-ի հետ կապված պատմությունը ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական շահեր՝ հավելելով, որ մեկը մյուսին չի հակասում:

Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ի եւ Թուրքիայի  հարաբերությունները կարող են լրջորեն տուժել այս ամբողջ պատմությունից, հաշվի առնելով այն, որ Անկարան ՆԱՏՕ-ի հիմնական խաղացողներից է, ռազմական փորձագետն ասաց, որ  այդ դեպքում ՆԱՏՕ-ն կդառնա ԱՄՆ-ի համարժեքը, քանի որ Թուրքիան տվյալ կազմկերպությունում ըստ թվաքանակի երկրորդ բանակն ունի:

«Թուրքիան լիովին կարող է դուրս գալ այդ կազմակերպությունից:

Չէ՞ որ նման բան արդեն եղել է։ Հիշենք թեկուզ Ֆրանսիան, որը երկար տարիներ դուրս է եկել այդ կազմակերպության կազմից։ Այսինքն, եթե ամերիկացիները շատ ջանան, ապա այո, ի վերջո, նրանք, հավանաբար, դրան կհասնեն»,- ասել է Խրամչիխինը։ Հարցին, թե արդյոք Կրեմլը կգնա որոշակի ռիսկերի՝ վստահելով Անկարային իր առաջավոր ԶՀՀ-ները, հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամներից մեկն է, իսկ ՌԴ արեւմտյան մրցակիցները վաղուց երազում են ունենալ ռուսական նորագույն ռազմական համալիրի գաղտնիքները, փորձագետն ասել է, որ ինքն էլ նման մտավախություն ունի։ «Ես ինքս այդ մտահոգությունն ունեմ, եւ ոչ միայն ես, անշուշտ, բայց այստեղ արդեն հարցը տեխնիկական ապահովումն է։
Այսինքն, որքանով կարելի է թաքցնել այդ համակարգը... Հարցն այն է, թե որքանով կարելի է այդ համակարգը ծածուկ պահել առանց դրա խափանման, ինչպես այն կարելի է անջատել արտաքին ազդանշանի միջոցով, եթե Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները նորից սրվեն, ինչպես եղավ մի քանի տարի առաջ։ Այստեղ ես, ցավոք, այս առնչությամբ ոչինչ ասել չեմ կարող»,- ամփոփել է ռուս ռազմական փորձագետը՝ ավելացնելով, որ Թուրքիային միանշանակ վստահել չի կարելի։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային կոչ էր արել չգործարկել ռուսական Ս-400 համակարգերը։

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանալ է տվել, որ կնախընտրեր պատժամիջոցներ չդնել Թուրքիայի վրա Ս-400-ների պատճառով։ Նա այդ մասին տեղեկացրել է հանրապետական օրենսդիրներին երեքշաբթի փակ նիստի ժամանակ։ Միեւնույն ժամանակ, անցած շաբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ այլեւս թույլ չի տա Թուրքիային մասնակցել F-35-ի ծրագրին ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ