News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ավելի քան 36 հազար միգրանտներ և փախստականներ են ժամանել Եվրոպա Միջերկրական ծովով 2019 թվականին։ Այդ մասին ուրբաթ հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հուլիսի 24-ի դրությամբ ծովային ճանապարհով Եվրոպա է ժամանել 36670 միգրանտ և փախստական, ինչը 35 տոկոսով պակաս է՝ ի տարբերություն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի, երբ ժամանել էր 54978 մարդ»,-Ժնեւում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը։

Միգրանտների և փախստականների մեծ մասն ուղղվել էր Հունաստան (17991) եւ Իսպանիա (12443)։ Իտալիան ընդունել է 3552 մարդ, մնացածը ժամանել է Կիպրոս և Մալթա։

Հուլիսի 24-ի դրությամբ ծովում զոհվել կամ անհայտ կորել է 686 միգրանտ և փախստական։ Լիբիայի ափերի մոտ հինգշաբթի տեղի ունեցած միգրանտներ տեղափոխող նավի կործանումից հետո այդ թիվը զգալիորեն աճել է։ Ուրբաթ Ժնևում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել է, որ այդ ողբերգության հետեւանքով խորտակվել է շուրջ 150 մարդ՝ ներառյալ կանայք եւ երեխաներ։

Անցյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ հունիսի 24-ը Միջերկրական ծովում զոհված միգրանտների և փախստականների թիվը հասել էր 1508-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ