News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր` օգոստոսի 1-ին կայացավ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցի քննությունն՝ ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի: Հայցվորը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սասուն Խաչատրյանին՝ հերքել զրպարտության տեքստը։

Հայցվոր կողմը զրպարտություն է որակում Վահագն Հարությունյանին «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ ներգրավելու հաջորդ օրը լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանի կողմից արված արտահայտությունները։

Խաչատրյանը,  խոսելով  նրա մեղադրանքի մասին ասել էր, որ «Մարտի 1–ի» գործի քննության շրջանակներում պարկուճները կեղծվել են, և քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որ կոծկվեն իրական նյութերն ու կոտրվի գործի ողնաշարը:

Վահագն Հարությունյանի և վերջինիս ներկայացուցչի կարծիքով՝ Սասուն Խաչատրյանը նմանատիպ արտահայտություն անելու իրավունք չուներ:

Պատասխանող կողմը, սակայն պնդում է, որ ՀՔԾ պետի արտահայտությունները զրպարտչական բնույթի չեն, քանի որ արվել են կոնկրետ գործի մինչդատական վարույթի ընթացքում:

NEWS.am–ի հետ զրույցում պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան  Էդգար Կոտոյանը նշեց, որ հայցվորի վկայակոչած արտահայտություններում որևէ խոսք չկա Վահագն Հարությունյանի  վերաբերյալ։

«Այդ արտահայտությունները վերաբերվում են կոնկրետ քրեական գործի քննությանը։ Հայցվոր կողմը փորձում է ինչ–որ կերպ փոխկապակցել հարուցված քրեական գործը պարոն Խաչատրյանի արտահայտությունների հետ,  սակայն Սասուն Խաչատրյանի արտահայտություններում որևէ ակնարկ չկա պարոն Հարությունյանի վերաբերյալ»,–ասաց նա։

Հայցվոր կողմը, սակայն համարում է, որ Սասուն Խաչատրյանը վարույթի մասնակից չէ՝ հետևաբար չէր կարող նման արտահայտություններ անել։ Այս հիմնավորման հետ պատասխանող կողմը նույնպես համամիտ չէ։

Նշենք, որ այս գործով արդեն մի քանի դատական նիստ կայացել է, սակայն պատասխանող Սասուն Խաչատրյանը չի ներկայացել դատարան։

 Այսօրվա դատական նիստում հայցվոր կողմը ներկայացրեց իր հիմնավորումները, իսկ պատասխանողը՝ հայցի վերաբերյալ առարկությունները։ Կողմերը դատարանին ներկայացրեցին գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցներ,  ինչից հետո դատավորը հեռացով՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելու։

Նշենք, որ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի նոյեմբերին: Վահագն Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ