News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։

Նա ենթադրում է՝ քանի որ դատավորները ծանրաբեռնված են, Դավիթ Գրիգորյանը, չհասցնելով գործի քննությունը, մի թուղթ է գրել, որ գործի քննությունը հետաձգվում է. «Այստեղ հանցագործություն տեսնելը զարմանալի է, քանի որ հանցագործության համար պետք է լինի շահ, իսկ թե Դավիթ Գրիգորյանը ինչ շահ կարող էր հետապնդել դատը հետաձգելով, պարզապես զարմանալի է»։

Քաղաքագետի կարծիքով՝ սա դատական համակարգը իշխանություններին ենթարկելու հաջորդ քայլն էր։ Նրա համոզմամբ՝ այդ ճանապարհին իշխանություննների որոշ քայլեր հաջողված են եղել, որոշ քայլեր՝ ոչ.

Որպես հաջողված օրինակ՝ նա նշեց, որ «իշխանություններին հաջողվել է ենթարկեցնել ԲԴԽ-ն եւ դատավոր Արմեն Դանիելյանին». «Որոշ քայլեր անհաջող էին, օրինակ՝ Դավիթ Գրիգորյանին չկարողացան իրենց ենթարկեցնել, Սահմանադրական դատարանը չկարողացան իրենց ենթարկեցնել: Այսպես իշխանությունը պարտիզանական պայքար է մղում դատական համակարգը վերցնելու համար»։

Ենոքայանն ընդգծեց՝ Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ «փուչիկ» է, որը կարող է «ջրվել» հենց առաջին ատյանի դատարանում. «Էլ չեմ խոսում, որ եթե այս գործը ՄԻԵԴ հասնի, պարզապես խայտառակություն կլինի ՀՀ դատական համակարգի համար»։

Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները և համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։

Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և մայիսի 18–ին որոշում էր կայացրել Քոչարյանին ազատ արձակել՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ