News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում տուրիզմի ոլորտում կադրերի պատրաստման բնագավառում աղետալի վիճակ է նկատվում: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:

Նրա խոսքով՝ տվյալ խնդիրը գոյություն ունի ամբողջ աշխարհում եւ դրա լուծման համար  դիմումներ են եղել համապատասխան գերատեսչություններ՝ մասնավոր եւ պետական հատվածների ներգրավմամբ քննարկման հարթակի ստեղծման համար:

«Կադրերի պակասը Հայաստանում զգացվում է գրեթե բոլոր ոլորտներում, սակայն տուրիզմի  ոլորտում այս խնդիրը առավել սուր է: Չի կարելի է թույլ տալ իրավիճակներ, երբ յուրաքանչյուրը կարող է զբաղվել զբոսաշրջությամբ, երկիրը ներկայացնել օտարերկրացիներին և բացասաբար ազդել Հայաստանի իմիջի վրա: Դա պետք է անեն մասնագետները: Ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է լիցենզիաներ ներդնել, ինչպես դա արվում է շատ երկրներում, տուրիստական փաթեթներում անհրաժեշտ է ընդլայնել մշակութային և պատմական վայրերի ցանկը, որոնցից Հայաստանում շուրջ 24 հազար կա: Բացի այդ, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել դոնոր երկրների հետ, որտեղից ամենից շատ են գալիս զբոսաշրջիկները», - նշեց նա:

Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Արկադի Սահակյանը նշեց, որ բուհերի դիմորդները  հաճախ զբոսաշրջության ոլորտի հիմնական գիտելիքներ չունեն:

«Բացի այդ, նրանց պակասում են գործնական հմտությունները` տեսական գիտելիքները աշխատանքում օգտագործելու համար», - հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ