News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրղզստանում միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է ԵՏՄ ներմուծման մաքսատուրքերի բաշխման հարցը, կողմերը մոտեցրել են իրենց դիրքորոշումները, 10 օրվա ընթացքում առկա առաջարկները կքննարկվեն ազգային մակարդակում, լրագրողներին ասել է  ՌԴ առաջին փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բելառուսն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել ԵՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերի բաշխման ներկայիս մեթոդիկայից:

«Մենք եւս մեկ անգամ քննարկեցինք այդ թեման, կարծում եմ, որ մոտեցրել ենք դիրքորոշումները: Եվս 10 օր դադար ենք վերցրել, որպեսզի ազգային մակարդակներում մշակենք  առաջարկությունները, որոնք առաջացել են  քննարկման ընթացքում», - ասել է Սիլուանովը:

«Կարծում եմ, որ մեզ պարզապես անհրաժեշտ է դա անել», - հավելել է նա:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսն այլեւս չի աջակցի ԵՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերի բաշխման ներկայիս մեթոդիկան, քանի որ այն ձեռնտու չէ բելառուսկանա կողմին: Ավելի ուշ երկրի ֆինանսների առաջին փոխնախարար Յուրի Սելիվերստովն ասել էր, որ Մինսկն առաջարկում է վերանայել միության երկրների բյուջեների միջեւ ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվնրեը ամեն 3 տարին մեկ՝ հաշվի առնելով տարբեր գործոններ, այդ թվում ներմուծման ծավալը:

Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն նշել է, որ ԵՏՄ երկրների փորձագետների կողմից պատրատվել  են 5 տարբեր մեթոդիկաներ եւ դրանց համաձայն բելառուսական կոողմը պետք է մասքատուքրերի բաշխումից լրացուցիչ 1 տոկոսային կետ ստանա:

Ներմուծման մաքսատուրքերի բաշխման ներկայիս նոերմատիվները գործում են մինչեւ  2019 թվականի դեկտեմբերի 31-ը եւ սահմանում են հետեւյալ համամասնությունները ՝ Հայաստան ՝ 1.22 տոկոս, Բելառուս ՝ 4.56 տոկոս, Ղազախստան ՝ 7.055 տոկոս, Ղրղզստան ՝ 1.9 տոկոս, Ռուսաստան ՝ 85.265 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ