News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լյուքս դասի հյուրանոցային համաշխարհային ցանց Aman Resorts-ը Մերձավոր Արեւելքում կկառուցի իր առաջին հյուրանոցները: Դրանք կտեղակայվեն Սաուդյան Արաբիայի հյուսիս-արեւմուտքում: Դրանցից մեկն իրենից կներկայացնի հարմարավետ վրանային ճամբար, որտեղ հյուրերն իրենց բնության հետ միայնակ կզգան: Երկրորդ ուլտրանորաձեւ հանգստավայրը կհայտնվի Ալ Ուլա հնագույն քաղաքից ոչ հեռու: Նրա կենվորները կկարողանան ոչ միայն հանգստանալ ցնցող պայմաններում, այլեւ մոտիկից ծանոթանալ Մադաին Սալիհ համալիրի հնագիտական օբյեկտների հետ: Մերձավոր Արեւելքում երրորդ նորույթը անապատում ռանչոյի նմանությամբ հանգստավայրն է, փոխանցում է Turizm-ը: 

Հյուրանոցային ցանցից հայտարարել են, որ այս երեք հանգստավայրերը Սաուդյան Արաբիայի թագավորությունում նրա հոյակապ անաղարտ բնական լանդշաֆտները եւ հնագիտական հուշարձանները նորովի կբացահայտեն: Aman Resorts-ի գործադիր տնօրեն Վլադիսլավ Դորոնինը հավելել է, որ արդեն գոյություն ունեցող հանգստավայրերից շատերը տեղակայված են աչքի զարնող բնական գեղեցկությամբ եւ պատմությամբ հարուստ շրջաններում: Հիմա այս երկրի հյուրերը եւս հասանելիություն կստանան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցնցող օբյեկտներին եւ մերձավորարեւելյան այլ հնագիտական տեսարժան վայրերին: Ըստ ծրագրի՝ հանգստավայրերը կարող են իրենց առաջին հյուրերին ընդունել 2023 թվականին:

Երկար ժամանակ Սաուդյան Արաբիան համարվում էր զբոսաշրջիկների համար ամենափակ երկրներից մեկը: Կառավարությունը միայն այս տարվա մարտին է հայտարարել  տնտեսության զարգացման եւ ոչ կրոնական տուրիզմի համար թագավորությունը բացելու միջոցառումների շրջանակում արտասահմանցի հյուրերի համար վիզային ռեժիմի դյուրացման ծրագրերի մասին: Առցանց տուրիստական վիզաներ տրամադրել սկսելու ժամկետների մասին առայժմ չի հաղորդվում: Փորձագետների կանխատեսմամբ՝ դա տեղի կունենա 2019 թվականի վերջին: Պաշտոնյաները խոստանում են, որ հնարավոր կլինի ընդամենը մի քանի րոպեում վիզան ձեւակերպել համացանցում: Այնուհետեւ այն 24 ժամում կուղարկվի էլեկտրոնային փոստով: Ճանապարհորդները ստիպված չեն լինի այցելել դեսպանություն կամ հյուպատոսություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ