News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Eset-ի մասնագետները բացահայտել են կիբերհարձակումը, որն իրականացվել է պոռնո կայքերի այցելուների վրա, հաղորդում է RNS-ը՝ հղում անելով հակավիրուսային ընկերության մամուլի ծառայության վրա:

«Eset միջազգային հակավիրուսային ընկերությունը բացահայտել է նոր կիբերհարձակում, որի թիրախում են հայտնվել «մեծահասակների» կոնտենտի սպառողները: Վնասակար Varenyky ծրագրային ապահովումը կարող է կիրառվել սմապ ուղարկելու, լոգինների եւ գաղտնաբառերի գողության, ինչպես նաեւ պոռնոկոնտենտի դիտման ժամանակ օգտատերերի էկրանի ձայնագրության համար»,- նշել են մամուլի ծառայությունում:

Նշվում է, որ օգտատերերին էլեկտրոնային նամակ է գալիս, որում կցված է վնասակար ծրագրային ապահովումը: Նամակը բացելուց հետո հաքերները հասանելիություն են ստանում օգտատերերի համակարգչին: Բացի այդ, վնասակար ծրագրային ապահովումը սկանավորում է զոհի սարքը: Այդպիսով, ինչպես նշում են փորձագետները, չարագործները կարող են շանտաժի ենթարկել պոռնո կայքերի այցելուներին:

«Ներթափանցելով համակարգ՝ Varenyky-ն թողարկում է Tor-ը С&C սերվերով անանուն կոնտենտի համար: Ապա վնասակար ծրագրային ապահովումը բացված հավելվածներում եւ պատուհաններում փնտրում է առանցքային բառեր՝ կապված պոռնոգրաֆիայի հետ: Հայտնաբերելով այդ բառերը՝ Varenyky-ն սկսում է էկրանի ձայնագրումը, որից հետո ուղարկում է չարագործների սերվերին»,- եզրափակել են հակավիրուսային ընկերության մամուլի ծառայությունում: 

Eset-ի հեռուստաչափման համակարգի համաձայն՝ այդ վնասակար ծրագրային ապահովման առաջին ակտիվությունը նկատվել է այս տարվա մայիսին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ