News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ» կաբարե-ակումբում երեկ՝ օգոստոսի 12-ին, տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով բերման են ենթարկվել ակումբի սրահի պատասխանատուները եւ ակումբի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեկ՝ օգոստոսի 12-ին, ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբն «աջից 9-րդ կողի կոտրվածք» եւ «ճակատի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշումներով իրենց մոտ էտեղափոխել 2 քաղաքացու։ 

Վիրավորները Զովունի գյուղի բնակիչներ՝ 30-ամյա Արտակ Ա-ն է եւ 26-ամյա Առաքել Ա-ն։ Նրանք վնասվածքները ստացել են Բաղրամյան պողոտայում։ Նույն օրը, ժամը 00։45-ի սահմաններում Արտակ եւ Առաքել Ա-երին ծեծի են ենթարկել Երեւան քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Արտեմ Մ-ն, 39-ամյա Սպարտակ Ս-ն եւ 28-ամյա Արսեն Բ-ն։ Նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ» կաբարե-ակումբում։ Կասկածյալներից Արտեմ Մ-ն եւ Սպարտակ Ս-ն նշվաշ ակումբի սրահի պատասխանատուներն են, Արսեն Բ-ն նշված ակումբի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։   

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ