News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ նրա շունը՝ բոստոն տերյեր Լեննուն, նամակ են ուղարկել Իլոյարվիի մանկապարտեզի երեխաներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ilta-Lehti-ին:

Ապրիլին երեխաները «Երկրի ժամ» բնապահպանական ակցիային նվիրված դասաժամին որոշել են նամակ գրել Նիինիստյոյին։ Նրանք նամակում մտահոգություն են հայտնել՝  շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ ողջույն փոխանցել նախագահի երկու տարեկան որդուն եւ հույս հայտնել, որ Լեննու շունը չի կրծում հողաթափերը:

Մանկապարտեզում չէին սպասում նախագահի նամակին, սակայն այն եկել է: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Կներեք, որ ուշացումով եմ գրում… Ես համաձայն եմ ձեզ հետ, աղտոտելը սխալ է: Համաձայն ֆիննական օրենսդրության՝ արգելվում է վնաս հասցնել շրջակա միջավայրին: Օրենքը պահապնելուց բացի՝ կարեւոր է, որպեսզի մարդիկ իմանան եւ ըմբռնեն աղբի վնասակարությունը: Կարեւոր է մարդկանց հորդորել հոգ տանել բնության մասին: Նվազեցնելով աղբի քանակը՝ մենք օգնում ենք աշխարհին»:

Մանկապարտեզի աշխատակիցներին զարմացրել է ոչ միայն նախագահից նամակ ստանալը, այլ նաեւ դրա վրա առկա ստորագրությունները՝ նախագահից եւ Լեննուից:

Ֆինլանդիայի նախագահը գնել էր շանը 2011թ.: Դրանից հետո շունը բազմիցս պետական միջոցառումների մասնակից է դարձել, ինչով էլ գրավել է համաշխարհային մամուլի ուշադրությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ