News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Թուրքիան գրեթե ավարտին է հասցրել Կատարի տարածքում իր երկրորդ ռազմաբազայի կառուցումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Ahram-ին:

Ըստ տեղեկությունների՝ նոր ռազմաբազայի բացումը տեղի կունենա այս տարվա աշնանը: Ենթադրվում է, որ բացման պաշտոնական արարողության կմասնակցեն Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նոր ռազմաբազան կտեղակայվի Կատարում արդեն տեղակայված մեկ այլ ռազմաբազայի՝ «Թարեկ բեն Զիյադ»-ի կողքին, որը գտնվում է մայրաքաղաք Դոհայից դեպի հարավ: «Թարեկ բեն Զիյադ» ռազմաբազայում 2015 թվականից տեղակայված են թուրքական ցամաքային զորքերի եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները: Փորձագետների գնահատմամբ՝ ռազմաբազայում մոտ 3 հազար թուրք զինծառայող կա:

Նշվում է, որ նոր ռազմաբազայի գործարկումից հետո Կատարում թուրք զինծառայողների թիվը «զգալիորեն կաճի»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել