News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Հրթիռային նոր տեխնոլոգիաները, ներառյալ այսպես կոչված հիպերձայնային համակարգերը, կարող են ձայնի արագությունից 25 անգամ մեծ արագություն զարգացնել եւ հանգեցնել սպառազինությունների գլոբալ մրցավազքին: Նման եզարակացության են եկել «Առաջնորդության եվրոպական ցանց» (European Leadership Network) վերլուծական կենտրոնի նոր զեկույցի հեղինակները:

Հետազոտողները նախազգուշացնում են, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան պայամանագրի վերջին խզումը անվտանգության գլոբալ ճարտարապետության վրա աճող ճնշման հերթական վկայությունն է, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Գիտնականները հայտնում են սպառնալիքին դիմակայելու համար նոր պայմանագրերի կնքման անհրաժեշտության մասին:

Անցած տարի դեկտեմբերին Ռուսաստանը հիպերձայնային «Ավանգարդ» հրթիռի հերթական փորձարկումն իրականացրեց: Մոսկվան պնդում է, որ այդ հրթիռն ունակ է շրջանցել գոյություն ունեցող բոլոր պաշտպանական համակարգերը: Դրա վրա տեղադրված է այսպես կոչված «ծրագրող թեւավոր բլոկը», որը շարժվում է ժամում ավելի քան 11 հազար կմ արագությամբ, որից հետո նետում է զենքը, երբ մոտենում է թիրախին: Դրա վրա կարող է ամրացված լինել միջուկային, ինչպես նաեւ սովորական մարտագլխիկը:

ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ավստրալիան մշակում են սեփական հրթիռային համալիրները՝ պնդում է զեկույցի հեղինակ Կատարժինա Կուբյակը:

Կուբյակի խոսքով՝ հրթիռների մշակումը, որոնք կարող են ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ կրել, անորոշության նոր մակարդակ են ստեղծում եւ հղի են կործանիչ վրիպումով:

«Ճգնաժամային իրավիճակում զինվորականները ստիպված են գործել ուժեղ ճնշման տակ: Չիմանալով՝ ինչ հրթիռ է նրանց ուղղությամբ թռչում, նրանք կարող են վատագույն սցենարը ենթադրել կամ սխալ գնահատել իրավիճակը, ինչը կարող է չնախատեսված էսկալացիայի հանգեցնել»,- բացատրել է նա:

Կուբյակը հավելել է, որ անվտանգության գլոբալ ճարտարապետությունը հզոր ճնշման տակ է եւ լրջորեն հետ է մնում տեխնոլոգիաների զարգացումից:

Զեկույցում նշվում է, որ միջազգային հանրությունը պետք է մոտ ժամանակներս մեծացնի քաղաքական օրակարգում հրթիռային զենքի մասին հարցի կարեւորությունը: Խոսքը, մասնավորապես, պետք է լինի չտարածման մասին պայմանագրերի կնքման մասին՝ հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել