News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին այսօր` օգոստոսի 15-ին, Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վրդովեցրեց ՀՊՏՀ դասախոսի՝ խաչապուրի ուտելու վերաբերյալ իրեն ուղղված հարցը:

«Ասենք նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում: Բուհի շուրջ, բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող իրենք բուհում քննարկեն», - ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե եթե մանր հարցեր են, ապա նորմալ է, որ բուհի ռեկտորն այն ներկայացրել է հանրությանը, նախարարն ասաց. «Ռեկտորին, կարծում եմ, տվել եք այդ հարցերը»:

Նախարարը նշեց, որ ՀՊՏՀ-ում դասախոսների բողոքների հետ կապված հարցերը օրենքի շրջանակում են շարունակվում մնալ եւ չեն ազդի սեպտեմբերի 1-ին մեկնարկող դասապրոցեսի վրա:

«Մենք չենք թողնի, որպեսզի խնդիրները դուրս գան օրենքի եւ իրավունքի դաշտից» ,-ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ուսանողներից մեկն իրեն ուղարկել է լուսանկար, որտեղ բուհի դասախոսներից Գագիկ Շահնազարյանը քննության ժամանակ խաչապուրի է կերել։

Տպել
Ամենաշատ