News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանը պետք է անհրաժեշտ կոնտրմիջոցներ կիրառի՝ ի պատասխան չինական ապրանքների համար սահմանված ԱՄՆ վերջին սակագներին: Այս մասին հայտարարել է Չինաստանի ֆինանսների նախարարությունը:

Նախարարությունը նշել է, որ ամերիկյան սակագները խախտում են երկու երկրների առաջնորդների կողմից ձեռքբերված կոնսենսուսը՝ ճանապարհից շեղելով բանակցությունների միջոցով վեճերի կարգավորումը, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ն օգոստոսի սկզբին հայտարարել է մինչեւ 300 մլրդ դոլարի չափով չինական ներմուծման համար մաքսատուրքերի սահմանման մասին, որոնք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից:

Սակայն նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ծրագրի մի մասից՝ հետաձգելով որոշ ապրանքների (բջջային հեռախոսներ, նոութբուքեր եւ այլ սպառողական ապրանքներ) համար մաքսատուրքերի սահմանումը: Այդ ապրանքների համար մաքսատուրքեր կկիրառվեն դեկտեմբերի կեսերից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ