News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք առաջիկայում կհրապարակենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որտեղ սահմնաված կլինի, թե որ հարցեին պետք է անդրադառնալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15–ին կառավարությունում լրագարողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ նպատակի է ուղղված նախատեսվող Սահմանադրական բարեփոխումները։

Ճշտող հարցին, թե կոնկրետ ի՞նչ փոփոխություններ է նախատեսվում Սահմանադրությունում,  նախարարը մեկ օրինակ բերեց.

«Օրինակ ԲԴԽ-ի ակտերի բողոքարկման իրավունքի ապահովումն իրականացնենք, այսինքն այսօրվա կարգավորումներով հնարավոր չէ»,–ասաց նա։

Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատաիրավական բարեփոխումներով նաև  առանձին կետ կլինի, որը կվերաբերի խախտված իրավունքնների վերականգնմանը։

Անդրադառնալով ձևավորվելիք քաղբանտարկյալների հարցերով հանձնաժողովին, նախարարն ասաց, որ իրենք այս պահին կենտրոնացել են ընտրական եւ հետընտրական գործընթացների եւ սեփականության իրավունքի խախտման դեպքերի վրա.

«Այդ հանձանժողովը, որ ձեւավորվելու է եւ լինելու է քաղաքականապես չեզոք անդամներից բաղկացած»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ ձևավորվելու է հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը կազմավորվելու է 2020 թվականի փետրվարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ