News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Օտտավայում Huawei Labs հետազոտական լաբորատորիայի մասնագետները սկսել են հաջորդ սերնդի՝ 6G տեխնոլոգիայի մշակումը: Այժմ տվյալ տեխնոլոգիան որեւէ պաշտոնական ստանդարտ չունի, իկս 6G ոլորտում տեխնոլոգիական խոշոր ընկերությունների հետազոտությունները, հավանաբար, գտնվում են տեսական մակարդակում, գրում է 3DNews-ը: 

Huawei Labs-ն առաջատար գիտահետազոտական կենտրոն է: Չինական Huawei ընկերությունը 5G ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկն է, իսկ այդ ուղղությամբ մշակումները սկսել է ավելի քան 10 տարի առաջ: Ընկերությունը համագործակցում է տարբեր երկրների հետազոտական տարբեր հաստատությունների հետ: Ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ժեն Չժենֆեի խոսքով՝ Կանադայում չինական ընկերության ներդրումները կազմում են մի քանի միլիարդ դոլար:

6G տեխնոլոգիայի ծրագիրը կիրականացվի 2030թ. ոչ շուտ:

Հարկ է նշել, որ 5G տեխնոլոգիաների զարգացման գործում Huawei-ի ներդրումները սկսվել են դեռեւս 2009 թվականից: Այդ ժամանակ ընկերությունը 600 մլն դոլար է հատկացրել նման տեխնոլոգիաների մշակման համար: 2016թ. այդ ուղղությամբ ընկերության ներդրումները կազմել են 1,4 մլրդ դոլար: Նման մոտեցումը հանգեցրել է նրան, որ այժմ Huawei-ն ունի 5G ոլորտում ավելի շատ պատենտներ, քան ամերիկյան եւ եվրոպական ընկերությունները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնացիները սովորել են պլաստիկ պատրաստել գործարանային արտանետումներից
Հետազոտողները ստեղծել են պոլի-3-հիդրօքսիբուտիրատ՝ կենսաքայքայվող, բայց ջրակայուն պլաստիկ, որից պատրաստվում ․․․
Fasttoken-ն ընդգրկվել է XT.COM-ում՝ սկիզբ դնելով  FTN/USDT կրիպտոզույգով գործարքների մեկնարկին Innovation Zone հարթակում
FTN-ի ներկայությունն այս հարթակում ընձեռում է հիանալի հնարավորություն ճանաչելի դառնալ առավել լայն լսարանններում...
ԲՏԱ փոխնախարարը հայ-հնդկական համաժողովում ներկայացրել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության աջակցության ծրագրերը
Համաժողովի նպատակն էր համախմբելու հայաստանյան և հնդկական տեխնոլոգիական էկոհամակարգի...
Բիթքոյնի գինը ռեկորդային աճ է գրանցել
Վերին կետում արժեքը հասել է 29,159 հազար դոլարի մեկ մետաղադրամի համար՝ օրվա ընթացքում ավելացնելով 3,8 տոկոս․․․
ԲՏԱ նախարարության և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի միջև ստորագրվել է հուշագիր
FutureTech համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական…
Հարավային Կորեայում սկսել են արհեստական ​​ինտելեկտ օգտագործել ՝ սեռական հանցագործություններին հետեւելու համար
Սեռական հողի վրա թվային հանցագործությունների դեմ պայքարի քաղաքային կենտրոնը ներդրել է․․․
Ամենաշատ