News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխատանքից ազատված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները վաղը՝ օգոստոսի 16–ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց դասախոսների ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Վերջինս նշեց, որ հանցագործության մասին հաղորդումը վերաբերվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքին։

Նշենք, որ ներկայումս ընդհանուր իրավասության և Վարչական դատարանում տարբեր գործեր են քննվում ընդդեմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի։ Դասախոսները պահանջում են անվավեր ճանաչել Տնտեսագիտական համալսարան գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը։

Նշենք, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթ է անցկացվել Տնտեսագիտական համալսարան գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգի համաձայն։ Մրցույթի համար դիմել էին շուրջ 450 դասախոսներ, որոնցից շուրջ 200–ը դուրս էին մնացել բուհից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ