News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չեչնիայի Հանրապետության 10-ամյա բնակիչ Արբի Յակուբովը իր տարիքային կատեգորիայում ձգումների թվով ռեկորդ է սահմանել, հաղորդում է «Գրոզնի Ինֆորմը»:

Տղան գետնից 4874 անգամ ձգում է կատարել: Ռեկորդը գրանցել է ՌԴ ռեկորդների գրքերից մեկի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Կոնենկոն:

Արբիի հոր խոսքով՝ իր որդին 5 տարեկանից զբաղվում է սպորտով եւ կշարունակի կատարելագործվել:

Անցյալ ամիս հայտնի դարձավ Ռոհիմ Կուրիեւի մասին, որը գետնից 4818  անգամ ձգում էր կատարել: Նրան Չեչնիայի պատվավոր բնակչի կոչում էին տվել եւ երկրի ղեկավար Ռամզան Կադիրովի թիկնապահ նշանակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ