News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ջիբրալթարի իշխանություններն ազատ են արձակել Grace 1 իրանական լցանավը, որը կալանվել էր հուլիսի սկզբին Սիրիայի դեմ եմ պատժամիջոցները խախտելու կասկածանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Gibraltar Chronicle պարբերականին:

Պարբերականը նշում է, որ ազատ արձակման որոշումն ընդունվել է ժամեր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Ջիբրալթարի իշխանություններն խնդրել է երկարաձգել լցանավի կալանումը: Ավելի վաղ Sun պարբերականը՝ հղում անելով Ջիբրալթարի ղեկավար Ֆաբիան Պիկարդոյին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել է, որ Grace 1-ը ազատ կարձակվի հիգշաբթի:

Ջիբրալթարի Գերագույն դատարանի ղեկավար Էնթոնի Դադլիի խոսքով՝ ԱՄՆ-ը պաշտոնական հարցում չի ներկայացրել դատարանին լցանավի կալանման առիթով: Նրա խոսքով՝ «ԱՄՆ խնդրանք-նամակի հետ կապված որեւէ միջնորդություն չի եղել»: Դեռեւս հայտնի չէ՝ երբ լցանավը կլքի Ջիբրալթարը, ու արդյոք ամերիկյան իշխանությունները պաշտոնական հարցում կուղարկեն:

Grace 1-ի տեղաշարժը սահմանափակվել էր հուլիսի 4-ի առավոտյան Ջիբրալթարի նեղուցում Սիրիա անօրինական նավթ մատակարարելու կասկածանքով, որով խախտվում են Եվրամիության պատժամիջոցները: Ջիբրալթարի ղեկավար Ֆաբիան Պիկարդոյի խոսքով՝ Պանամայի դրոշի ներքո ուղեւորվող նավը մտադիր էր առաքել բեռներ Սիրիայում նավթամշակող գործարան: Այդ ձեռնարկության սեփականատերը իրավաբանական անձ է, որը հայտնվել է ԵՄ-ի պատժամիջոցների ցանկում, պարզաբանել է նա: Պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2011 թվականին, ներառում են նաեւ նավթային Էմբարգո: Գործի հետաքննության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է լցանավի կապիտանին, ավագ օգնականին եւ անձնակազմի եւս 2 անդամի: Դատարանը կալանումը երկարաձգել էր մինչեւ օգոստոսի 15-ը:

Հուլիսի 19-ի երեկոյան Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում՝ իրանական տարածքային ջրերում, կալանավորել էր բրիտանական Stena Impero լցանավն ու ուղեկցել դրան Բենդեր-Աբբաս նավահանգիստ: Իրանի իշխանությունների խոսքով՝ լցանավի անձնակազմն առողջ է, իսկ լցանավը կանգնած է նավահանգստում: Stena Impero-ի դեպքը փաստացիորեն պատասխան էր իրանական լցանավի կալանմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ