News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Վրաստանում հնագիտական արշավախումբը Ցուցխվաթի 13-մակարդականի քարանձավի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերել է միջին պալեոլիտի (միջին քարի դար, մոտ 400-40 հազար տարի առաջ) քարե գործիքներ, ինչպես նաեւ հնագույն կենդանիների ոսկորներ: Հայտնագործության մասին հաղորդվում է Վրաստանի Ազգային թանգարանի կայքում, որը եւ հանդերձավորել է արշավախմբին: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են միջին պալեոլիտի քարե գործիքներ, փոխանցում է RG-ն: 

Հետազոտողներն առանձնապես արժեքավոր գտածո են համարում նեանդերթալացու ծամող ատամը, որը գտնվել է, այսպես կոչված, «բրոնզե Մգվիմովանիայի» խորշավոր տարածքում: Փորձագետները դրա տարիքը գնահատել են մոտ 50 հազար տարի:

«Ցուցխվաթի քարանձավի բնույթը, ժամանակակից մեթոդների զարգացումը, Վրաստանի Ազգային թանգարանում պահվող նյութերը եւ այս հուշարձանների անխաթար մշակութային շերտերը եզակի հնարավորություն են ընձեռում մանրամասն ուսումնասիրելու նեանդերթալացիներին, նրանց վարքագիծը եւ ժամանակակից մարդկանց հետ շփվելու հնարավորությունը,- ասում է արշավախմբի ղեկավար, Վրաստանի Ազգային թանգարանի ավագ գիտաշխատող Նիկոլոզ Ցիկարիձեն: - Մենք նաեւ կփորձենք բացատրել նեանդերթալացիների անհետացման պատճառները»:

Թանգարանից նշել են, որ Ցուցխվաթիում ուսումնասիրությունը սկսվել է դեռեւս անցյալ դարում: 1970-1971 եւ 1974-1975 թվականներին այնտեղ համատեղ պեղումներ են անցկացրել հնագետներն ու հնակենսաբանները:

Կարճաժամկետ աշխատանքներ են անցկացվել նաեւ 1998-1999-ից 2003-2004 թվականներին, սակայն խորշավոր տարածքի մեծ մասը մինչեւ 2016 թվականն անհայտ էր: Ծավալուն պեղումները վերականգնվել են 2017 թվականից՝ Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան ազգային գիտական հիմնադրամի աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել