News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Օգհոստոսի 5-ին մայրաքաղաքի բնակիչ 59-ամյա Օլեգ Մուխամեթշինը, որը քրեական միջավայրում ավելի շատ հայտնի է որպես Մուխա Լյուբերեցկի, հայտարարությամբ դիմել է ՆԳՆ Մոսկվայի ԳՎ այն մասին, որ ինքը «օրենքով գող» չէ եւ այդ տիտղոսից հրաժարվում է, հայտնում է «Փրայմ Կրայմը»: 

Այս քայի դրդապատճառների մասին ոստիկանների հարցին նախկին «օրենքով գողը» պատասխանել է, որ «իրեն ուղղակի այդպիսին չի համարում», ինչը կարող է միանգամայն ճշմարիտ լինել: Սակայն ոստիկանությունում հազիվ թե որեւէ մեկը հավատար, որ նա երբեք ոչ մի տիտղոսով օժտված չի եղել:

Մեր տեղեկություններով՝ նախկինում մի քանի անգամ փաստաթղթերի կեղծման, ավազակության, զենք պահելու եւ կալանավայրից փախուստի դիմելու համար դատապարտված ծագումով Կազանից Օլեգ Մուխամեթշինը թագադրվել է 1994 թվականին մոսկովյան «օրենքով գողեր» Անդրեյ Իսաեւի (Ռոսպիս) եւ Վլադիմիր Սավոսիկինի (Սավոսկա) երաշխավորությամբ:

Մինչեւ վերջին պահը Օլեգ Մուխամեթշինը դասվում էր, այսպես կոչված, «սլավոնացիներին», որոնք ավելի ակտիվորեն են ներգրավված գողական գործընթացներին: 2008 թվականին, դեռեւս բանտարկված լինելով, Մուխան հայտնվել է Դեդ Հասանի գերդաստանի կողմնակիցների թվում, որոնք մահվան դատավճիռ էին ստորագրել Տարիել Օնիանիի համար: 2013 թվականին Մուխամեթշինի մասնակցությամբ թագադրվել է Նովոսիբիրսկի բնակիչ Եվգենի Անտիպովը, որի հետ նա կրել է վերջին պատժաժամկետը, իսկ 2014-ին՝ Կազանի բնակիչ Ռոման Սիչեւը:

Բացառված չէ, որ Մուխամեթշինը, որը հիմա Դեգտյայով ազգանունն է կրում այսպիսով փորձում է իրեն վնասազերծել ճաղավանդակների իր հարեւան Շիշկանի ճանապարհով գնալուց:

Ինչ էլ նրան սպառնա, Օլեգ Մուխամեթշին-Դեգտյարյովը գողական աշխարհի պատմության մեջ է մտել որպես «կարգավիճակի հոդվածը» մտցնելուց հետո առաջին կամավոր հրաժարվողը:

Ինքը՝ Մուխան, իրեն համարում է հոգեբանության նուրբ գիտակ: 2010 թվականին Կուրսկի կայարանում ձերբակալվելիս նրա ձեռքի ուղեբեռում հայտնաբերվել են գայթակղման հրահանգներ՝ գուրու Ալեքս Լեսլիի «Ֆիզիկայի պրակտիկում»-ը: Իր անձնական փորձով գողը խոստովանել է, որ ձեռնարկն ախափան է գործում եւ այն խորհուրդ է տվել բոլորին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ