News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր իշխանությունները նախորդներից սովորելու բան ունեն: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:

Նրա խոսքով՝ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հայտնել է, որ Երեւանում 4-րդ աստիճանի վթարային 110 բնակելի շենք կա, եւ պետությունն ի վիճակի չէ լուծել այդ խնդիրը, քանի որ դա չափազանց ծախսատար է:

«Սա վկայում է այն մասին, որ քաղաքի իշխանությունները շատ պասիվ են, եւ  պետք չէ անընդհատ վկայակոչել նախորդ իշխանություններին, քանի որ նրանց ժամանակ կառուցվել են 10 բնակելի շենքեր:

Նոր իշխանությունները դեռ մեկն էլ չեն կառուցել», - նշեց նա:

Անդրադառնալով աղբահանության խնդրին ՝ Մարկոս Հարությունյանը բացատրեց, որ անձամբ առաջարկել է մեքենաներ վարձել, որպեսզի խուսափեն կոլապսից, ինչին իշխանությունները պատասխանել են, որ դա անարդյունավետ կլինի, չնայած հետո իրենք եկել են այդ եզրակացության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ