News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Համարում եմ, որ Ադամը ավելի կա, քան շատ-շատ ապրողներ, նա անընդհատ իր ներկայությունն ապացուցում է: Այս մասին ասաց Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Սահակյանը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Նշենք, որ Ադամ Սահակյանն այսօր կդառնար 23 տարեկան:

«Այս տարի Ադամի ծնունդը համընկավ Սուրբ Աստվածածնի տոների հետ եւ այս օրվա հետ կապված էնքան գեղեցիկ հիշողություններ կան: Սկսած այն բանից, որ ամենամեծ ձեռքբերումը Ադամի ծնունդն էր օգոստոսի 19-ին, որն ինձ համար լրիվ այլ հարթության վրա էր գտնվում եւ ինձ համար կարծես մի արարողություն դարձավ»,- ասաց նա:

Տիկին Գայանեն նշեց, որ գիշերը տասներկուսից հետո բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, սակայն իր մեջ տպավորվել է մի կնոջ շնորհավորանք:

«Նա ասում էր, որ ես ունեմ 3 որդի, ես իրենց մեծացնում եմ շատ ազատ, այնպես, ինչպես կուզեր Ադամը: Ես չգիտեմ` ինչպես կուզեր Ադամը, բայց հավանաբար կինը ավելին է հասկացել: Ադամը եւ տղաները ավանդեցին մեզ ապահով կյանք, եւ Աստված մեզ այնպիսի խոհեմություն, զորություն տա, որ կարողանանք այդ ապահով հայրենիքը պահենք, պահպանենք, փայփայենք»,- ասաց հերոսի մայրը:

Ադամ Սահակյանի հայրն էլ՝ Խաչատուր Սահակյանը, նշեց, որ որդու մահը գիտակցված էր. «Գիտակցաբար կյանքը տվեց, ինքը էդ րոպեին, էդ ժամին հայրենիքին պետք էր: Լելե-թեփե բարձունքում 7 հոգով իրենք մինչեւ վերջին փամփուշտը  պահել են եւ հնարավորություն են ստեղծել, որ գան երկրորդ գիշեր դիրքավորվեն, եւ վերջնականապես թշնամու ողնաշարը կոտրվել է»:

Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանը ՀՀ նախագահի հրամանով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ Արցախի նախագահը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ