News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ԵՄ-ին հայտարարել է, որ Իռլանդիայի սահմանի վերաբերյալ բեքստոպի ծրագիրը պետք է հանվի Brexit-ի համաձայնագրից, քանի որ ոչ կենսունակ է եւ հակաժողովրդավարական, հայտնում է BBC-ն:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ուղղված նամակում Ջոնսոնը նշել է, որ բեքստոպը, որի նպատակը կոշտ սահմանից խուսափելն է, վտանգում է Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացը:

Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ եթե այդ կետը հանվի, ապա բրեքսիտի համաձայանագիրը կհաստատվի բրիտանական խորհրդարանաի կողմից:

Բրյուսելը դեռ չի պատասխանել Բորիս Ջոնսոնի նամակին:

Այնուամենայնիվ, ԵՄ-ն պնդում է համաձայնագրում  բեքստոպի մասին կետի պահպանման մասին ՝ հայտարարելով, որ դա չի փոփոխվի:

Հիշեցնենք, որ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալը նախատեսված է հոկտեմբերի 31-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ