News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

HMD Global-ը, որին պատկանում է Nokia ապրանքանիշը, մտադիր է վերաթողարկել եւս մեկ ստեղներով լեգենդար հեռախոս: Այս անգամ կնորացվի Nokia 2720-ը, որը շուկայում հայտնվել էր 2009-ին, գրում է  Planet Today-ը:

Վերջին շրջանում Nokia-ն արդեն ներկայացրել էր մի քանի նորացված դասական հեռախոսներ եւ դատելով ամեն ինչից  չի պատրաստվում կանգ առնել:

Չինական CCC հավաստագրողի տվյալների բազայում տեղեկություններ են հայտնվել, որոնք վկայում են Nokia 2720-ի նոր տարբերակի թողարկման մասին:

Խոսքը սարքի մասին է, որը հավաստագրման փաստաթղթերում ներկայացված է Nokia TA-1170 ինդեքսով: Ուշադիր դիտելու դեպքում պարզվում է, որ դա ծալովի կորպուսով ստեղներով Nokia 2720 (2019) է, որը կարող է աշխատել 4G բջջային ցանցերում: Ավելի վաղ սարքը հավաստագրում էր ստացել Թաիլանդում, այդ ժամանակ հայտնի էր դարձել, որ դա ոչ թե սմարթֆոն է, այլ բջջային հեռախոս:

2019-ի սեպտեմբերին Nokia 2720 մոդելը դառնում է  10 տարեկան, այնպես որ կարելի է ենթադրել, որ HMD Global-ը նորացված հեռախոսը կներկայացնի IFA 2019 ցուցահանդեսին, որը կանցկացվի Բեռլինում սեպտեմբերի 6-11-ը:

Հայտնի է, որ Nokia-ի ներկայացուցիչներն արդեն հաստատել են ցուցահանդեսին մասնակցությունը:

Ենթադրվում է, որ հեռախոսը կունենա 2 SIM քարտ եւ  4G, ինչպես նաեւ կառաջարկվի սեւ եւ մոխրագույն տարբերակներով: Սարքի արժեքը մոտավորապես կկազմի 100 եվրո

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ամենաշատ